Արևմտան Հայաստանում երբեմնի ծպտյալ հայ երգիչ Ստեփան Իլհան Եփրեմյանը գալիս է Հայաստան
![]() 536 Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 05:10 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքում ծնված և ամբողջ հայրենիքը ոտքի տակ տված հայ երգիչը Հայաստան է գալիս: 3 տարի պահանջվեց, որպեսզի կարողանանք երբեմնի ծպտյալ, հետո արդեն իր ազգային ինքնության մասին բացահայտ խոսող մեր հայրենակցի Երևան հասնելը կազմակերպել: Երիտասարդ ուդահարը, ապրելով թուրքերի ու քրդերի մեջ, տարիներ շարունակ ենթարկվելով տարբեր հալածանքների, ոչ միայն սերտել է հայ ազգային, ֆիդայական երգեր, այլև դրանք համառորեն տարածում է Արևմտյան Հայաստանում ապրող հայերի շրջանում: Նրա երգերի շնորհիվ Մուշում, Դիարբեքիրում, Սասունում, Ադիյամանում, Վանում և Արևմտյան Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում հայերը գիտեն իրենց պատմությունը, հպարտ են հայ լինելու համար և գերդաստանային կամ համայնքային միջոցառումների ժամանակ երգում են հայ ֆիդայական երգեր: Այս գիշեր Զվարթնոց օդանավակայանում դիմավորում ենք մեր խիզախ երգիչ հայրենակցին: Պիտի փորձենք ՀՀ-ում նրան հնարավորինս օգնել, որպեսզի իր թիկունքում հայրենակիցների աջակցությունը զգա: Միայն Հայաստան բերելը քիչ է, պիտի այստեղ նրան ցույց տանք, որ իզուր չէ ինքը հայ ծնվել և իզուր չէ Արևմտյան Հայաստանում իր ազատության, առողջության ու սոցիալական վիճակի հաշվին հայրենակիցներին հայասիրություն սովորեցնում: Վերադարձի ժամանակը նաև այսօր է»: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
