Սասուն Միքայելյանի առաջին մամլո ասուլիսը՝ որպես ԵԿՄ նախագահ
![]() 431 Կիրակի, 07 ապրիլի, 2019 թ., 19:45 «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը մայիս ամսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի լիազորությունները: Այս մասին այսօր տեղի ունեցած ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Միքայելյանը: «Ես միաժամանակ չեմ կարող լինել ևʹ կուսակցության, ևʹ ԵԿՄ նախագահ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնավարել 2 տարի: Իմ ժամկետը լրացել է: Մայիս ամսին կուսակցության համագումար է հրավիրվելու, այդ ժամանակ ես իմ լիազորությունները վայր կդնեմ»,- ասաց Սասուն Միքայելյանը: Նա նաև խոստացավ. «Մենք երբեք չենք խանգարի իշխանությանը, բայց կցորդն էլ չենք դառնա, դա 100 տոկոսով եմ ասում, որովհետև, չեմ ուզում մարդկանց քննադատել, բայց տեսաք՝ ինչ եղավ, երբ փորձեցին երկրապահին ծառայեցնել իշխանությանը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
