Տեղեկանք՝ 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին
![]() 528 Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 19:30 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին եռամսյակում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին եռամսյակում ՀՀ և ԱՀ Զինված ուժերում գրանցվել է մահվան 11 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 16 դեպք։ Ընդ որում՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարվա 1-ին եռամսյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել, այսինքն՝ զինծառայողների մահացության պատճառները պայմանավորված են միայն զինված ուժերի ներքին խնդիրներով։ Նշենք, որ razm.info կայքը, հղում կատարելով ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված իր հարցման պատասխանին, 2019 թ. ապրիլի 9-ին հայտնել է ևս մեկ միջադեպի մասին, որը Կազմակերպությանը մինչ այդ հայտնի չի եղել։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հիմնվելով պաշտոնական աղբյուրների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության և/կամ նշված կառույցների ներկայացուցիչների կողմից տարածված տեղեկությունների վրա, արձանագրել է, որ 11 մահացության դեպքերից առնվազն 4-ը պաշտոնական որակմամբ համարվել են ծառայության հետ կապված, 5-ը՝ չկապված։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
