«Նախկին մի նախագահ է այս առնչությամբ կալանավորվել...». ԵԽԽՎ պատվիրակի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 659 Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 15:50 «Կարծիք կա, որ նախկին խորհրդային երկրների ղեկավարները շատ արագ հարստանում են: Ձեր կառավարությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նախկին մի նախագահ է այս առնչությամբ կալանավորվել: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարելու համար»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ԵԽԽՎ պատվիրակներից մեկը: «Չեմ կարծում, թե աշխարհում կա մի վարչապետ, որը կանգնում, ամբիոնից ասում է՝ մտադիր եմ կամաց-կամաց ներգրավել կոռուպցիայի մեջ, բոլորն էլ ասում են՝ պայքարում են դրա դեմ ու այստեղ կարևոր է դառնում իշխանության խոսքի վստահելիությունը: Կառավարության ղեկավարի կարգավիճակում իմ գտնվելն իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ ժողովրդի վստահությունը: Այս առումով առաջինը ես, իմ ընտանիքն ու հարազատները պետք է լինենք առանձնահատուկ ուշադրության ներքո: Ուզում եմ ասել, որ ընդամենը 10 օր առաջ քր. գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ ու փաստը, որ գործը կքննվի օբյեկտիվության պայմաններում, ևս մեկ ապացույց է, որ վստահ գնում ենք առաջ»,- ասաց Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
