Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Երբ որ բռնեցինք, գիտենք, թե ինչ կանենք». Փաշինյանը՝ Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը

«Երբ որ բռնեցինք, գիտենք, թե ինչ կանենք». Փաշինյանը՝ Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը
63
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 20:25

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի հետ: Զրույցի ընթաց նա անկեղծացավ, որ իր պատկերացումները երկրում մի շարք ոլորտներում տիրող իրավիճակի մասին շատ ավելի լավ էին, քան իրականում կա։ Չնայած դրան՝ Հայաստանում ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ինքը պատկերացնում էր։ «Մեր տնտեսական գաղափարախոսությունը շատ պարզ է՝ մենք ասում ենք նույն բանաձևը, ինչ դրել ենք քաղաքական հեղափոխության հիմքում, նույնը դնում ենք տնտեսական հեղափոխության հիմքում՝ քաջալերելով անհատական ջանքը, մարդուն օգնել, որ իր ուժերին հավատա, քաջալերել մեր ժողովրդի տաղանդը»,– ասել է նա։ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանում այսօր չի կարող որեւէ մեկն ասել, որ ուզում է գործ անել, իրեն թույլ չեն տալիս. «Բացառվում է այդպիսի բան։ Ես չեմ բացառում, որ այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրանք մեզնից թաքուն դեպքերն են, երբ որ բռնեցինք այդպես վարվողներին, դրանց հետ գիտեք, թե ինչ կլինի»։ Վարչապետը անդրադառնալով այն քննադատություններին, թե կառավարությունը տնտեսական ոլորտում հաջողություններ չունի, ասաց. «Աշխարհի պատմության մեջ չեք տեսնի 2-րդ դեպք, երբ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և դրան չի հաջորդել տնտեսական փլուզում։ Մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք, Հայաստանում 10 ամսում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով։ Դա աշխատաշուկայի ընդհանուր 10%-ն է»։ Նրա խոսքով՝ եթե բոլոր 51 հազար նոր աշխատատեղերն էլ ստվերից են դուրս եկել, նույնպես շատ մեծ հաջողություն է երկրի համար. «Մենք վստահ չենք կարող ասել, թե այդ աշխատատեղերից որ մասն է նոր ստեղծվել, և որ մասը ստվերից դուրս եկել, բայց եթե նույնիսկ ամբողջը ստվերից է դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է»։