«Ապրիլի 11-ին թշնամու բանակի ստորաբաժանումները բերվել են առաջին գիծ»․ Աշոտ Ասատրյան
![]() 1620 Ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ., 14:15 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնալով ավելի շատ է պարզ դառնում, թե ինչու է ադրբեջանական կողմն արգելում քաղաքացիներին լուսանկարել ռազմական օբյեկտներն ու տեխնիկաները: Ապրիլի 11-ին թշնամու բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումները բերվել են առաջին գիծ՝ վարժանքներ իրականացնելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը, վերջին օրերի ընթացքում, ռազմական տեխնիկայի շարժեր են գրանցում, ինչի մասին տեղեկությունը ցանկանում են, որպեսզի դուրս չգա պետության սահմաններից: Դրանց մի մասը ներկայացնում են իբր տարբեր վարժանքների մասնակցող ստորաբաժանումների շարժ: Ապրիլի 8-ին էլ մարտական կրակով վարժանքներ էին անցկացնում Ադրբեջանի ՌՕՈւ հարվածային ուղղաթիռները։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով իրականացվող այս զորավարժությունները և շարժը նպատակ ունեն ազդել քաղաքացիների և զինվորականների վրա, քանի որ վերջին շրջանում հայկական կողմից պատերազմական գործողություն սկսելու մասին հայտարարությունների դոզան մի փոքր ավելի շատ էր ու մեծ արձագանք էր գտել ադրբեջանական հասարակության մեջ՝ հիմնականում անհանգստության դրսևորումներով»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
