Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽԽՎ-ում Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ հռետորաբանությունն ու չսպառնալ ուժի կիրառումով։ Վերջինը կոչ է արել Փաշինյանին ծանոթանալ 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին, գրում է Haqqin.az-ը: «Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 հայտնի սկզբունքների շարքում երկրորդ՝ «ուժ չկիրառելու և ուժի սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքում նշվում է. «Միջազգային մակարդակով կողմերը զերծ կմնան ուժի գործադրմամբ պետության տարածքային ամբողջականության կամ անկախության խախտումից»: Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին, որ առաջարկում է հրաժարվել ուժի կիրառումից, հրատապ քայլեր ձեռնարկել՝ միջազգային հանրության պահանջներին համապատասխան իր երկրի զինված ուժերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը:

«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում է ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը»․ Տիգրան Աբրահամյան
909:36
Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»
2709:18
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ինչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»
3009:12
«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
10801:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
11100:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
11000:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
112Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
157Երեկ, 23:30