1890թ. այս օրը ծնվել է «Տիտանիկ» շոգենավի փրկված հայ ուղևորներից մեկը
![]() 1362 Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 21:25 1890թ. այս օրը ծնվել է խորտակված «Տիտանիկ»ի 711 փրկված մարդկանցից մեկը՝ Դավիթ Վարդանյանը: «Տիտանիկ»-ում ընդհանուր առմամբ եղել է 6 հայ, որոնցից երկուսը՝ Դավիթ Վարդանյանն ու Նշան Գրիգորյանն են փրկվել: Մյուսների մասին ոչինչ հայտնի չէ: Տիտանիկի ամենակրտսեր հայ ուղևորի՝ Դավիթի ծննդյան օրն էր այդ օրը: Դավիթը 1912 թվականի ապրիլի 15-ին, նավի խորտակման պահին, դառնում էր 22 տարեկան: Ընդհանուր խուճապից ու աղմուկից Դավիթն արթնացել էր ու դուրս եկել նավախցից: Առանց երկար մտածելու նա նետվել է ջուրն ու լողալով հասել ամենամոտ փրկարար մակույկին։ Դավիթ Վարդանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, մահացել՝ 1966թ. օգոստոսի 3-ին՝ 76 տարեկանում: Նշենք՝ «Տիտանիկ»-ը (բրիտանական տրանսատլանտյան շոգենավ) 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն առաջին ուղևորության ժամանակ բախվելով այսբերգին՝ խորտակվել է Հյուսիսային Ատլանտիկայում։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08




