«Սասնա Ծռեր»-ը հայտարարություն է տարածել
![]() 725 Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 13:00 «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է․ ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի ռևանշի որակապես նոր փուլի սկիզբն է: Եվ Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար։ Ցավով ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մինչ օրս հետևողականորեն անտեսում են համակարգային փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր զգուշացումներն ու հորդորները: Դրա հետևանքով Հայոց պետականության քաղցկեղի վերածված համակարգը ոչ միայն հեշտությամբ հաղթահարեց հեղափոխության ալիքը, այլև շահեց նոր կառավարության անվերապահ վստահությունը և այսօր արդեն հաստատուն քայլերով փորձում է դառնալ դրության տերն ու ամբողջությամբ վերահաստատել իր դիրքերը: Եթե դա տեղի ունենա, Նիկոլ Փաշինյանը և նրա ազնիվ թիմակիցներն առնվազն կհեռացվեն ասպարեզից, իսկ երկիրը նորից կհայտնվի բռնության, անարդարության ու կոռուպցիայի ճահճում: Մինչ այդ՝ կարող է խաբուսիկ կայունության փուլ լինել,սակայն դրա միակ նպատակը լինելու է անցյալը վերադարձնելու նախապատրաստումը: Քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ է արմատական ու կտրուկ քայլեր կատարել համակարգային փոփոխություններն ապահովելու ուղղությամբ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
