«Երբ որ ժամանակը գա, ես բոլոր հարցերին պատասխանելու եմ». Սերժ Սարգսյան
![]() 670 Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 21:05 «Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- այսօր ՀՀԿ-ի գրասենյակում կուսակցության նոր անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինը նոր անդամներին հարցրեց՝ արդյոք իրեն ուղղված հարցեր կա՞ն, ինչին ի պատասխան՝ նրանցից մեկն արձագանքեց. «Վերադարձեք»: Սերժ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիք չունի. «Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»։ Լրագրողների հարցին, թե Հայաստանում ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում, Սարգսյանն ասաց. «Երբ որ ժամանակը գա, ես բոլոր հարցերին պատասխանելու եմ»: Հիշեցնենք՝ վաղը լրանում է մեկ տարին, երբ Սերժ Սարգսյանը համաժողովրդական շարժման ճնշման տակ հրաժարական տվեց: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
