«Ես հրաժարվում եմ այդպիսի ռեժիմով աշխատելուց». Նիկոլ Փաշինյան
![]() 724 Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 01:30 «Ես հաճախ նախկինում քննադատել եմ մեր իշխանությանը այն բանի համար, որ երբ որ Բաքվից հնչում էր ռազմական հռետորաբանություն, Հայաստանից ի պատասխան՝ ասվում էր, որ մենք պատրաստ ենք փոխզիջումների: Սա ընկալվում էր որպես թուլություն: Ես հիմա համաձայն չեմ այդպիսի ռեժիմի»,- «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության հարցին: Վարչապետը պնդում է, որ հակամարտությանը վերաբերող հարցերը պետք է հղվեն երեք կողմերին: «Եվ այդ երեք կողմերի պատասխանները պետք է հնչեն սինխրոն՝ միաժամանակ, թեկուզ նրանք կարող են աշխատանքային պայմաններով քննարկել իրենց պատասխանը, իրար հետ քննարկել և հետո հրապարակել այդ պատասխանը: Բայց կողմերից որևէ մեկին առանձին էդպիսի հարց հղելը... ես հրաժարվում եմ այդպիսի ռեժիմով աշխատելուց»,- ասել է Փաշինյանը: Հարցին, թե վարչապետը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց լա՞վ են հասկանում, Փաշինյանը պատասխանել է. «Վիեննայի հանդիպման արդյունքներով արված հայտարարության մեջ ասվում էր, որ կառուցողական և դրական մթնոլորտում է տեղի ունեցել քննարկումը և այդ տեքստը համաձայնեցված տեքստ է: Այդ խոսակցության մեջ ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք ուղիղ, անկեղծ, առանց թակարդների ուղիղ խոսում և քննարկում ենք: Եվ, անկեղծ ասած, այդ խոսակցությունը ընդհանուր առմամբ մի խոսակցություն է, որը պիտի շարունակվի և շատ լավ կլինի, որ շարունակվի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
