«Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է
![]() 619 Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 20:05 Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İyi)՝ Տրապիզոն նահանգի Արաքլը քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Թունջայ Սեյդիօղլուն իր թվիթերյան էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Odatv-ին: Սեյդիօղլուն, նախ հերքել է ցեղասպանության փաստը, ապա հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ: Սեյդիօղլուն մասնավորապես գրել է. «Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ չի էլ լինի: Այդ պատճառով լավ կլինի, եթե դուք զգույշ լինեք»: Մեկ այլ գրառման մեջ թուրք գործիչը գրել է. «Ամբոխը, որը ապրիլի 24-ին «ցեղասպանություն չկա» ասել չի կարողանում և Խոջալուի կոտորածին անձայն է մնում, ինձ մեղադրում է ատելություն տարածելու մեղքի մեջ: Այդ երբա՞նից է զգուշացնելը դարձել մեղք: Ինչ ձեռքներիցդ գալիս է, արե՛ք: Ո՛չ դատարանները, ո՛չ էլ կտրուկ հեռացումները, մեզ չեն ստիպի չասել այն, ինչ մենք ճիշտ ենք համարում»: Ավելի ուշ Սեյդիօղլուն մեկնաբանություն է տվել թուրքական Odatv լրատվակայքին՝ ընդգծելով, որ իր գրառման մեջ նա նկատի չի ունեցել Թուրքիայում ապրող հայ քաղաքացիներին, այլ այն ուղղված է եղել Հայաստանի դաշնակներին: Ազգայնական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ նպատակ չի ունեցել նեղացնել Թուրքիայի տարբեր նահանգներում ապրող հայ քաղաքացիներին: Սեյդիօղլուն նշել է, որ ներողություն է խնդրում հայ քաղաքացիներից՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ներողություն խնդրել դաշնակցականներից: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
