«Հայաստանում ոչ մի իշխանություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես՝ ես». վարչապետի հարցազրույցը`«Независимая газета»-ին
![]() 340 Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 23:55 «Հայաստանում ոչ մի իշխանություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես՝ ես: Մեզ համար ամենակարևորը մեր սուվերենությունը և անկախությունը պահպանելն է: Իհարկե, մենք չենք կարող գոյատևել՝ մեկուսանալով տարածաշրջանային և միջազգային հարաբերություններից և իրողություններից։ Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, նույնիսկ դեպի Սիրիա հումանիտար առաքելության հարցում։ Եվ պատրաստ ենք պատասխանել նրանց բոլոր հարցերին: Մենք համարում ենք, որ կայացրել ենք ճիշտ որոշում, որը բխում է դեռևս պատմական համատեքստից»,- «Независимая газета»-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ՀՀ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Արցախի հարցին՝ Փաշինյանը պատասխանել է դիտարկմանը, թե ըստ պաշտոնական Բաքվի՝ Փաշինյանը ժամանակ է ձգձգում՝ պահանջելով Արցախի ներկայությունը բանակցային սեղանի շուրջ. «Ի՞նչ է նշանակում «ժամանակ ձգձգել»: Ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է լուծել մեկ օրո՞ւմ, մեկ շաբաթո՞ւմ, կամ նույնիսկ մեկ տարո՞ւմ: Եթե ինչ-որ մեկն այդպես է մտածում, նշանակում է, որ նա չունի իրական պատկերացում ղարաբաղյան հարցի վերաբերյալ...: Մենք պետք է միասին աշխատենք այս խնդիրը լուծելու համար: Եթե մենք միասին չաշխատենք դրա շուրջ, ապա մենք երբեք չենք ունենա լուծում, նույնիսկ ռազմական ճանապարհով, որովհետև ռազմական ճանապարհով հնարավոր չէ լուծել խնդիրը, այդպես կարելի է միայն խորացնել այն»,- նշել է Փաշինյանը:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
