«Այս կրկեսն անմեղսունակ վարքագծի, թե՞ ինչ-որ ստվերային հաշվարկների արդյունք է»․ Հայկ Մարտիրոսյան
![]() 448 Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 10:50 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ի՞նչ էր ակնկալում իշխանությունը: Որ քանի դեռ իրենք «սուպերօրինականության» շրջանակներում տասներկու ամիս իբրև թե ապացույցներ են հավաքում՝ Արամ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Ֆրանկլին Գոնսալեսը կամ Միհրան Պողոսյանը նստելու են Երևանում և սպասելո՞ւ ձերբակալության: Իսկ ո՞ւմ մեղքն է, որ հանրության կողմից բազում խոշոր հանցանքների մեջ մեղադրվող անձինք ազատորեն և անարգել փախուստի են դիմում: Իսկ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն կասեցնում այդ փախուստները, այլ հետո ստիպված են լինում տանջալից, թանկարժեք և երկարատև ու կասկածելի ավարտով գործընթացներ սկսել՝ այլ երկրներից արտահանձնում մուրալով: Այս կրկեսը, իրո՞ք, անմեղսունակ վարքագծի և գաղափարախոսության արդյունք է, թե՞ ինչ-որ ստվերային հաշվարկների կամ պայմանավորվածությունների: Անհեթեթությունն այնքան աղաղակող է, որ դավադրությունների տեսություններն արմատականորեն մերժողներն անգամ սկսում են դրանց հավանականությունը դիտարկել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
