«Վերջնարդյունքում Արցախը դե յուրե պետք է միանա Հայաստանին»․ Արման Մելիքյան
![]() 346 Շաբաթ, 27 ապրիլի, 2019 թ., 06:10 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդը, քաղաքացիներն իրոք պետք է պատվիրակեն, հանձնարարեն գործող իշխանությանն իրենց ցանկությունն ու պահանջն արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով: Ամեն բան այս առումով շատ պարզ է՝ մարդիկ ձևակերպում են իրենց պահանջը, իսկ իշխանությունն էլ այդ պահանջը պետք է կատարի գործնականում: Իշխանությունն իսկապես պետք է իմանա, թե մարդիկ այս հարցում ինչ հանգուցալուծում են ուզում, որպեսզի իր լիազորությունների սահմաններում կարողանա սեփական ժողովրդի, քաղաքացիների անունից բանակցել: Կփորձեմ հստակ ձևակերպել, թե ինչ արդյունք է պահանջվում ՀՀ գործող վարչապետից, կամ նրան հաջորդած ցանկացած ղեկավարից, Արցախի մասով: Հայ ժողովրդի ու մեր քաղաքացիների գլխավոր նպատակն այն է, որ վերջնարդյունքում Արցախը դե յուրե միանա Հայաստանին այնպես, որ այդ միացումը ճանաչվի միջազգային հանրության և, գուցե, որպես լավագույն տարբերակ, նաև Ադրբեջանի կողմից: Ընդ որում, այդ միացումը պետք է տեղի ունենա առանց Արցախի հաշվին արևելքի միակողմանի տարածքային զիջումների: Ավելին՝ այն պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով: Իսկ թե ինչպես նա պետք է դա անի, դա էլ առանձին հարց է, որն իր պատասխանը ևս ունի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
