«Էն գլխից դատախազությունը կեղծում և ձևակերպում էր, որ «Իգլան» զենք ա». Սամվել Բաբայան
![]() 654 Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 16:45 «Այն որ զինամթերքի մասնիկը ձևակերպում են զենք, դա արդեն էն գլխից կեղծում են: Մարդիկ, ովքեր մասնագիտորեն դա հասկանում են, կարող են նույնը պնդել: Ես շեշտում եմ, որ դա զինամթերքի մասնիկ է: Եվ հենց փոխվի, դա դառնա մասնիկ, արդեն չի կարող քրեական գործ հարուցվել»,- անդրադառնալով «Իգլա»-ի գործով իր դեմ հարուցված քրեական գործին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ դրա մեջ բացակայել են կարևոր մասնիկները, ինչը չի կարող զենք կոչվել: «Էն գլխից, դատախազության կողմից կեղծում և ձևակերպում են, որ դա զենք ա»,- շեշտեց Բաբայանը: Հարցին՝ ԱԱԾ-ի կողմից ճնշումներ եղե՞լ են գործն իր վրա վերցնելու առումով, պատասխանեց, որ ոչ ոք չի կարող իրեն ճնշել: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
