«Մեկ ձեռնածությունը բավարար եղավ երեկվա հեղափոխականներից իսկական փալաս կերտելու համար». Վարդ Սիմոնյան
![]() 590 Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 20:10 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետհեղափոխական Հայաստանին նյարդային ստոր պատերազմ է հայտարարված: Սոցցանցերի միջոցով հասարակությանը նետում են տեղեկատվական ծուղակ և փորձարկում նրա դիմադրողականությունը, չափում նրա կոնֆլիկտային պոտենցիալը: Եվ հետհեղափոխական հանրությունը զանգվածային հիմարության ու փսիխոզի է մատնվում: Կետային խաղը հասարակության էրոգեն զոնաների հետ ավելի քան ստացված էր՝ երեկվա հեղափոխականներից մնացին միայն սեռական օրգանները. մեկ ձեռնածությունը բավարար եղավ երեկվա հեղափոխականներից իսկական փալաս կերտելու համար: Մեկ միավոր սեռական օրգանի գոյությունը և դրա հետ անցկացված ամենաբուռն կյանքն անգամ փաստարկ չէ այսօրինակ գիտական հարցերում կարծիք հայտնելու համար, բայց թամաշի հրապարակն առնվազն շարիաթի բաժին կդարձնի սա հիշեցնողին: Գիտությունը քամահրող միավորը չի կարող պետություն ու հասարակություն լինել: Եվ ուրեմն՝ ժամանակն է օրվա տրիումֆատորներից պահանջել, որ, ի վերջո, հրապարակեն այն ԱՐԺԵՔՆԵՐԸ, որոնք դրվելու են նոր Հայաստանի հիմքում: Այսինքն՝ պատասխանեն ամենակարևոր հարցին՝ ի՞նչն է լավը և ի՞նչն է վատը: Իսկ սա գիտական հարց է, որի պատասխանը հնարավոր է ստանալ փորձագիտական համայնքների համատեղ ջանքերով, որն, ի վերջո, կհայտարարագրի մեր տեղեկատվական ընտրանուն՝ ստեղծելով ժամանակակից ուղեղային կենտրոններ: Մեր հասարակությունն այսօր չունի ժամանակակից գիտելիք կրող մտավոր ընտրախավ, և հանրային կարծիքը մնացել է ֆեյսբուքյան ինքնագործ ստատուսչիների հույսին: Կներեք, բայց օրվա լրահոս նետված աղբին տեղյակ հանրությունը դեռ տեղեկատվական հանրություն չէ: Այդպիսի հանրությունն ունի հստակ արժեքներ, հանրային կարծիք ձևավորող էլիտա, ապագայի հստակ սցենարներ ու սորոսների փողերով մեյդան եկած ոչ մի գրքույկ չի կարող նրան այսպես անխնա ձեռնահարել: Հակառակը՝ մատաղացու հասարակություն կերտելու ուղիղ ճանապարհ է»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
