Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Էրդողանը մտափոխվել է. Ստամբուլի ընտրությունները չեղարկվել են

Էրդողանը մտափոխվել է. Ստամբուլի ընտրությունները չեղարկվել են
1463
Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 00:30

Թուրքիայի ԿԸՀ-ն չեղարկել է Ստամբուլում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ այդ ընտրություններով հաղթել էր ընդդիմադիր թեկնածուն՝ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլին:

ԿԸՀ-ն որոշում է կայացրել կրկնակի ընտրություններ անցկացնել Ստամբուլում, որոնք կկայանան հունիսի 23-ին: Իմամօղլիին քաղաքապետ ճանաչելու սերտֆիկատը հետ կկանչվի:

Մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները Թուրքիայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց ապրիլի 17-ին, որոնց համաձայն Էքրեմ Իմամօղլին հավաքել էր 4169 միլիոն ձայն: Իսկ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը հավաքել էր 4156 միլիոն ձայն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այն ժամանակ, մեկնաբանելով ընտրությունների արդյունքները, հայտարարել էր, թե ընտրությունները ժողովրդավարական են եղել և ընտրությունների ժամանակ քաղաքական կուսակցությունների միջև լարվածությունը մնացել է ետևում: «Թուրք ժողովրդի հետաքրքրությունները վեր են ցանկացած կուսակցության քաղաքական հետաքրքրություններից»,- ասել էր նա:

Սակայն նախօրեին արդեն նա մտափոխվել է ու հայտարարել հետևյալը. «Ստամբուլում կայացած ընտրությունները կասակածելի են: Մենք Անկարայում կայացած ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չենք ներկայացրել, սակայն Ստամբուլում խաղեր են տվել ու բազմաթիվ խախտումներ արել: Դուք միայն պատկերացրեք, ձայների վերահաշվարկի արդյունքում թեկնածուների միջև տարբերությունը 23 հազարից հասավ 13 հազարի: Սա պարզորոշ վկայում է բազմաթիվ խախտումների մասին: Քաղաքացիներն ինձ դիմում են՝ ասելով. «Իմ նախագահ, պետք է կրկնակի ընտրություններ լինեն»: Խոսքը Ստամբուլի մասին է, ոչ թե ինչ-որ ավանի»: