Էդուարդ Շարմազանովը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի կառավարության «ձախողումների» ցանկը
![]() 390 Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 10:40 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյուլնազ տատի հեքիաթներն ու Փաշինյանի ձախողված կառավարումը. այսօր հերթական անգամ ականատես կլինենք Գյուլնազ տատի հեքիաթներին կամ Նիկոլի սուտ հեղափոխական ձեռքբերումներին, իսկ իրականությունը այլ է: •Նիկոլի կառավարման առաջին տարում Հայաստանի բնակչության թիվը նվազել է շուրջ 8000 հոգով: •Նիկոլի խոստացած ներգաղթի փոխարեն 1 տարի անց ունենք արտագաղթ: • Տնտեսական ակտիվությունը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4 կետով: •Ներդրումները նվազել են: •Պաշտոնական տեղեկատվության համաձայն 2019-ի առաջին եռամսյակում տնտեսական ցուցանիշների հետընթաց է արձանագրվել: •Արտահանումը կտրուկ նվազել է: •Նվազել է նաև առևտրաշրջանառությունը: •Տնտեսագետները պնդում են, որ 21.000 աշխատատեղ փակվել է: •Բյուջեի եկամուտները խոստացված 800 միլիոն դոլարով չեն ավելացել: •Կոռուպցիա կա: •Թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները: •Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները մնացին միայն հուշերում: •Աղքատությունը մնաց մարդկանց ուղեղներում: •Փաշինյանն Ալիևին համարեց կիրթ և նորմալ մարդ: •Հայրենիքի համար դեռ որևէ ծառայություն չիրականացրած քայլող չինովնիկները միլիոնավոր դրամների պարգևավճար ստացան: •Տատիկ-պապիկների թոշակների հաշվին Փաշինյանը 124 միլիոնանոց խորոված համտեսեց: Հ.Գ. Այսքանից հետո ասուլիս ես հրավիրել, որ ի՞նչ անես»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
