«Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ». Ստեփան Դանիելյան
![]() 651 Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 03:00 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ։ Մի կողմ դնենք դրա բարոյահոգեբանական ասպեկտը։ Այն, որ չի բացառվում այն տարբերակը, որ այդ խնդրի լուծման այս կամ տարբերակի կողմերը դրանից հետո նույն տարածքում չկարողանան միմյանց հետ ապրել՝ տարանջատող վիհը կարող է շատ խորը լինել։ Այդ հարցին մոտենանք տեխնիկական տեսանկյունից։ Ենթադրենք՝ 30 տոկոսը դեմ է որևէ բան զիջել, 20 տոկոսը պատրաստ է ամեն ինչ զիջել, 18 տոկոսը պատրաստ է 5 շրջան զիջել, 3 տոկոսը հանուն խաղաղության Սյունիքին էլ է պատրաստ տալ, 20 տոկոսը, առհասարակ, կարծիք չունի և այդպես շարունակ։ Այսինքն՝ դա հանրաքվեով լուծվող հարց չէ։ Դրա լուծումը մեկն է. խորհրդարանը լուծարվում է և նոր ընտրություններ են նշանակվում, որից հետո կուսակցությունները ներկայացնում են իրենց տեսակետները ու սպասում են հանրության վճռին։ Նոր խորրդարանի տարբեր ուժերը, ըստ ստացված ձայների հանրագումարի՝ կգան կոմպրոմիսային տեսակետի։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ չի կարող հա՛մ հանրաքվե կազմակերպել, հա՛մ դրանից հետո իշխանությունը պահել։ Ռուսական հայտնի ասացվածքը՝ ձուկ ուտելու և հաճույք ստանալու մասին, այս հարցում չի աշխատի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
