«Ոչ, ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե». Լևոն Քոչարյան
![]() 441 Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 14:40 «Ես հույս ունեմ որ արդար դատավճիռ կկայացնի դատարանը, կվերացնի ապօրինի խափանման միջոցը, որ մինչ օրս կա: Ես համաձայն եմ իմ հոր հետ, ես ինքս պնդում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է: Մենք դա տեսնում ենք և բազում փաստարկներ կան... բոլորը տեսնում են և մենք ապացուցել ենք մեր տեսակետը»,- այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, ասաց որդին՝ Լևոն Քոչարյանը: Հարցին, թե ով պետք է պատասխան տա 2008-ի իրադարձությունների համար, Լ. Քոչարյանն ասաց. «Թյուր կարծիք կա էդ դեպքերի հետ կապված: Հիմա ինչ գնահատական էլ տամ, դիտվելու է ոչ սուբյեկտիվ»: Հարցին, թե շատերն ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը Արցախում չի ունեցել այն ունեցվածքը, ինչ հիմա ունի, և թե ինչպե՞ս պատահեց, որ հարստացաք, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Դա շատ ծեծված թեմա է: Դա այլ լույսի նեքո է ներկայացվում, որ եթե մարդն ինչ-որ կարողություն ունի, ուրեմն միլիարդատեր է: Ոչ, դա այդպես չէ»: Հորն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ էլ կարծիք հայտնեց. «Մի տարի է շարունակվում է այս պատմությունը, ի՞նչ է պարզվել: Գնացել, գտել են ինչ-որ Սիլվայի հետ կապված անհեթեթություններ, որոնց հետ նույնիսկ դատարանը չի համաձայնվում: Եթե ուրիշ կեղտ կա մեր ընտանիքի հետ կապված՝ թող ցույց տան, ո՞ւր ա, թող ասեն...»: Հարցին՝ Կոնգրես հյուրանոցն ի՞նչ փողերով ձեռք բերեցիք, Քոչարյանի որդին պատասխանեց. «Կոնկրետ ես 2008-ից սկսած զբաղվում եմ բիզնեսով, եղբայրս ավելի վաղ է զբաղվել: Եթե կգտնեն ինչ-որ բան սխալ, պատրաստ ենք պատասխան տալ: Չի կարելի մարդկանց հուզական ֆոնի վրա ինչ-որ մեղադրանքներ ներկայացնել»: «Միլիարդատե՞ր եք», հարցին էլ արձագանքեց. «Ոչ, ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր միգուցե»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
