«Չի բացառվում, որ կայանա Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպում». վարչապետի խոսնակ
![]() 241 Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 21:45 «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում հանդիպման նախնական պայմանավորվածություն չկա, սակայն չի բացառվում, որ կարող է կայանալ ոչ ֆորմալ հանդիպում»,- Լյուքսեմբուրգում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածություն չկա: «Բավականին կարևոր միջոցառում է լինելու՝ ի նշան գործընկերության այս 10 տարվա հռչակմանը, որին ներկա են լինելու նախաձեռնողները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարները: Ենթադրում եմ, որ Ադրբեջանի ղեկավարը նույնպես այնտեղ է լինելու: Հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա»,- ասել է նա։ Նշենք, որ այսօր առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Լյուքսեմբուրգ։ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետի, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի ու խորհրդարանականների հետ: Այնուհետև նախատեսվում է, որ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի շենքում կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
