«Ի՞նչ անցումային արդարադատություն, եթե Քոչարյանը դատվում է ընդամենը մեկ գաղտնի հրամանի համար». Արմեն Աղայան
![]() 305 Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 10:20 Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցումային արդարադատությունն ուշացած թեմա է։ Նման գործիք դժվար է կիրառել, երբ ողջ պետական ու քաղաքական համակարգն արդեն լիգիտիմ ես հայտարարել։ Այն տեղին կլիներ, եթե ամենասկզբից, օրինակ, ՀՀԿ-ն ու նրա որոշ արբանյակներ հանցագործ կառույցներ հայտարարվեին, այլ ոչ թե մասնակցեին ընտրություններին, քաղաքական ոստիկանությունը՝ ԱԱԾ-ն, լուծարվեր, այլ ոչ թե դառնար սուպերգերատեսչություն, կեղծիքով ընդունված սահմանադրությունը հայտարարվեր ուժը կորցրած, արագ պատրաստվեր ժամանակավորն ու դրա հիման վրա ձևավորվեին ավելի ներառական ազգային իշխանության մարմիններ, երկրի թալանին մասնակցած օլիգարխները և նրանց ունեցվածքն անմիջապես կալանքի տակ առնվեին, այլ ոչ թե հայտարարվեին բիզնեսմեններ։ Իսկ հիմա, էլ ինչ անցումային արդարադատություն, եթե Քոչարյանը դատվում է ընդամենը մեկ գաղտնի հրամանի համար, իսկ Սերժիկն Ստեփանակերտում խաղեր է տալիս։ Անցումային արդարադատությունն ուշացած թեմա է, սակայն, միայն այս կառավարության համար։ Գուցե դեռ ուշ չէ ու վաղը կարող ենք ունենալ իսկապես հեղափոխական կառավարություն, որը ժամանակին կկարևորի ու կկիրառի անցումային արդարադտության սկզբունքները»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
