«Ովքե՞ր են հայաստանցիների ու արցախցիների մեջ սեպ խրողները». Արտակ Հարությունյան

Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա պատկերացրեք իրավիճակը։ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ուրբաթ օրը գալիս, հասնում են ՀՀ դատարան ու միջնորդում են Ռոբերտ Քոչարյանի կալանքը հանել։
Տարբերակ 1. դատավորը բավարարում է միջնորդությունը։ Հայաստանի բնակչության մի ստվար հատված մեղմ ասած դժգոհելու է այդ որոշումից, նրանցից շատերն էլ ակնհայտորեն խնդիրը բերելու են «ղարաբաղցիները եկան համը հանեցին» դաշտ։
Տարբերակ 2. դատավորը մերժում է միջնորդությունը։ Արցախի բնակչության ստվար հատված, նաև Հայաստանի բնակչությունից ոչ քչերը, համարում են վիրավորական երկու նախագահների միջնորդության մերժումը ու դա համարելու են Հայաստանի (հայաստանցիների) վերաբերմունք Արցախի (արցախցիների) նկատմամբ։
---
Թե տարբերակներից յուրաքանչյուրն ինչ ավելի լուրջ զարգացումների կբերի, կարելի է գուշակել կամ սպասել, տեսնել։
Բայց այսքանն էլ հաշվի առնելով ասեք խնդրեմ, ովքե՞ր են հայաստանցիների ու արցախցիների մեջ սեպ խրողները, ովքե՞ր են մեր ազգի երկու հատվածների մեջ հակասություն ստեղծել փորձողները։
Ինչքան էլ որ ցավալի է, այս դրվագում այդ սեպ խրողները Արցախի Հանրապետության բոլոր ժամանակների նախագահներն են.
-Ռոբերտ Քոչարյանը
- Արկադի Ղուկասյանը
- Բակո Սահակյանը»:

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
8803:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
9602:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
9901:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
17100:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8900:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
84Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
81Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
82Երեկ, 23:36