«Ուզում եմ հիշեցնել մի դրվագ Ռոբերտ Քոչարյանի «հերոսական» անցյալից». Վասակ Դարբինյան
![]() 554 Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 03:25 Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները և աջակիցները շատ են սիրում կրկնել «զանգովի արդարադատություն» արտահայտությունը, բողոքելով, թե իբր իշխանությունը ճնշում է գործադրում դատարանի վրա: Այս առնչությամբ ուզում եմ հիշեցնել մի դրվագ Ռոբերտ Քոչարյանի «հերոսական» անցյալից՝ հեռավոր 2000-ից, որպես ակնառու օրինակ, թե ինչպես էր նույն այդ Ռոբերտ Քոչարյանը ճնշում գործադրում դատարանի վրա (դատավորին ուղղված սպառնալիքի՝ որդու՝ ավտովթարից զոհվելու մասին դրվագը, վերջերս հրապարակել էր Լիզա Ճաղարյանը): Պատմում է Վանո Սիրադեղյանի դատապաշտպան Վանյա Սուքիասյանը. «Դատավորը մի օր ասաց՝ Վանյա ջան... (դե, ես որ գնում, իր աշխատասենյակում նստում, զրուցում էինք՝ փսփսալով էինք խոսում, որ չգաղտնալսեն), վիճակս լավ չի, երկու քարի արանքում եմ... Հարցրի՝ լսիր, թերթում գրած էր, որ Քոչարյանի մոտ խորհրդակցություն է եղել, ու Վանոյին կալանավորելու հանձնարարություն է տվել, տեղյա՞կ ես: Ասաց՝ լսիր, ինձ էլ էին կանչել, ես էլ եմ նրանց հետ գնացել, բայց ինձ ներս չտարան, ինձ թողեցին դուրսը, իրենք մտան, բայց թե ինչ են խոսել, ինչ է հանձնարարել՝ ինձ չեն ասել...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
