«10 տարով գնում եմ բանտ, եթե նշեք մի երկիր, որ բանակն օգտագործելու իրավունք չունի»․ Քոչարյան
![]() 377 Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 16:50 Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում դատարանում՝ անդրադառնալով փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանն ու մարտի 1-ի դեպքերին. «Փետրվարի 22-ի ուշ երեկոյան վերադարձա Երևան, հենց օդանավակայանում, ոտի վրա անվտանգության խորհրդի անդամները 15-20 րոպե զեկուցեցին երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հանձնարարեցի հաջորդ օրը հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ՝ նախագահական նստավայրում: Բանակի բարձրագույն կազմը ներքաշվել էր քաղաքականության մեջ, ի՞նչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարն ու նախագահը՝ հանդիպի ու զգուշացնի՝ անթույլատրելի է դա, այնպիսի հետևանքներ կարող է ունենալ, որը կկործանի ՀՀ-ն: Կրկնում եմ՝ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ իմ նստավայրում, որը տևել է 20 րոպե: Երկու հարցի վրա է ուշադրություն դարձվել, առաջին, որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները: Առաջին, սահմաններին պետք է ուշադիր լինենք, քանի որ հակառակորդը կարող է օգտվել: Զորանոցային վիճակն առաջին հերթին եղել է այդ նպատակների համար: Երկրորդ՝ ԵԿՄ-ի առաջ հստակ դրվել է հարցը՝ կամ քաղաքական գործիչ եք, կամ զինվորական... Փետրվարի 27-ին հայտարարվեց, որ 3-րդ տեղը զբաղեցրած ՕԵԿ ղեկավար Ա. Բաղդասարյանը միանում է՝ կոալիցիա կազմելու ընտրված նախագահի հետ (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.), ու սկսեցի տագնապալի զեկույցներ ստանալ անվտանգության ծառայությունից, որ հուսահատական տրամադրություններ են տիրում Ազատության հրապարակում: Նա ասում էր, որ բավականին զինված մարդիկ կան արդեն, և որ հուսահատները կարող են լարել իրավիճակը հրապարակում: Այդ մտահոգություններից ելնելով՝ անվտանգության ծառայության պետը 28-ին նամակ ուղարկեց ոստիկանություն... Աշխատանքի գալուց՝ առավոտյան ինձ ասացին, որ ընդհարում է եղել: Փորձեցի պարզել՝ ինչ է եղել: Առաջին միտքը, որ հնարավոր է՝ արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտություն լինի, եղավ օրվա երկրորդ կեսից հետո: Նիկոլ Փաշինյանի կողմից կոչեր սկսեցին բարիկադներ սարքել, մեքենաներ շուռ տվեցին, և այլն, մտածեցի՝ վերջը կարող է լավ չավարտվի, մտածեցի հրամանագիր նախապատրաստել: Տեքստը պատրաստվել է ժամը յոթի կողմերը, յոթից մինչև տասը սպասում էի զեկույցների՝ հնարավո՞ր է առանց դրա: Ստորագրեցի այն ժամանակ, երբ ունեցանք տասնյակ ծանր վիրավորներ... Ամեն ինչ արվել է օրենքի շրջանականերում»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը: Նա անդրադարձավ նաև բանակի թեմային. «Անուն տվեք մեկ երկրի, որը ներքին սպառնալիքների պարագայում բանակը օգտագործելու իրավունք չունի․ հենց այդ երկրի անունը տալիս եք, գնում եմ 10 տարով բանտ»: Նիստն ընդմիջվեց. երաշխավորագիր ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներն արդեն դատարանի շենքում էին: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
