Ժամկետանց պարտքերի վճարման դեպքում Արցախի հողօգտագործողները կազատվեն հողի վարձավճարի տույժ-տուգանքներից
![]() 415 Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 18:35 Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին գյուղատնտեսության նախարարի, շրջանների վարչակազմերի ղեկավարների և «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենի մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպման աշխատանքներին: Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է գյուղացիներին սահմանված ժամկետում մթերման գործընթացի մասին տեղեկացնելու, ինչպես նաև անկորուստ բերքահավաք կազմակերպելու հարցերը: «Պետք է հողօգտագործողների համար ապահովենք առավելագույն հնարավորություններ, որպեսզի իրացման և մթերման համար խոչընդոտներ չլինեն, և գործընթացը կազմակերպվի հնարավորինս ընդունելի գներով»,- ասել է Գ․ Մարտիրոսյանը: Խորհրդակցության ընթացքում գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է հացահատիկային դաշտերի իրավիճակի, հունձի նախապատրաստական աշխատանքների ընթացքի և գյուղատնտեսական տեխնիկայի՝ առկա և անհրաժեշտ քանակի մասին տեղեկություններ: Խոսելով բերքահավաքի գործընթացի կազմակերպման մասին՝ Գ. Մարտիրոսյանը բոլոր վարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է նախնական տեղեկություններ հավաքագրել սպասվող բերքի ծավալների և բերքատվության վերաբերյալ, իսկ գյուղատնտեսության նախարարին ու «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենին՝ սահմանված ժամկետում ուսումնասիրել հացահատիկային մշակաբույսերի շուկայական գինը և առաջարկություններ ներկայացնել մթերման գների վերաբերյալ: Գ. Մարտիրոսյանը «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենին հանձնարարել է, որ մթերում և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ բանակցություններ տարվեն, որպեսզի այս ուղղությամբ նույնպես ժամկետների ուշացումներ չլինեն: Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը հանդես է եկել կարևոր հայտարարությամ. «Կառավարության համապատասխան որոշմամբ կսահմանվի նոր կարգ, համաձայն որի՝ շրջանների հողօգտագործողները, որոնք ունեն կուտակված վարձավճարների պարտավորություններ և որոնց վրա կա հաշվարկված տույժեր և տուգանքներ՝ սահմանված ժամկետանց պարտավորությունների մարման դեպքում՝ կազատվեն կուտակված տույժ-տուգանքներից»: Հանդիպման վերջում մտքեր են փոխանակվել հակահրդեհային պայքարի շրջանակներում հսկողության խստացման, ճանապարհների բարեկարգման և այլ հարցերի շուրջ։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
