Վաշինգտոնից հարված՝ Անկարային. դեսպանի ուղերձը՝ Երևանին. «Ժամանակ»
![]() 384 Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 10:35 «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիային դուրս են թողնում ԱՄՆ հետ առևտրի արտոնյալ ռեժիմ ունեցող երկրների ցանկից: Սա ամերիկա-թուրքական հարաբերության մեջ արդեն տևական ժամանակ նկատվող ճգնաժամի հերթական դրսևորումներից է: Այդ ճգնաժամի հարցում առանցքային նշանակություն ստացավ ռուսական C400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու Անկարայի որոշումը, որը արժանացավ Վաշինգտոնի, նաև ՆԱՏՕ-ի սուր քննադատությանը և առաջ բերեց պատժամիջոցի սպառնալիքներ և զգուշացումներ: Իհարկե, ամերիկա-թուրքական հարաբերության ճգնաժամը ամենևին պայմանավորված չէ լոկ այդ ձեռք բերման հանգամանքով, քանի որ խնդիրները շատ ավելի լայն ու խորքային են, և վերջին հաշվով ռուս-թուրքական այդ ռազմատեխնիկական գործարքն է ավելի շուտ բխում խորքային այդ խնդիրներից: Գործարքը առավել հասունացրեց ճգնաժամն ու ամերիկա-թուրքական հարաբերության լարումը: Թրամփի որոշումը անկասկած լինելու է հարված թուրքական տնտեսությանը, ըստ այդմ՝ նախագահ Էրդողանի դիրքերին: Ու թեև Էրդողանը փորձում է այդ հանգամանքը ներքին օգտագործման համար կիրառել մոբիլիզացիայի համատեքստում, այդուհանդերձ Ստամբուլում ՏԻՄ ընտրությանը նրա կրած պարտությունը հուշում է, որ ԱՄՆ-ի հետ կոնֆրոնտացիայի հետևանքով տնտեսական խնդիրները ամենևին չեն փոխհատուցվում «ռազմահայրենասիրական» քարոզներով: Էրդողանն իհարկե չեղարկեց Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքը, սակայն բանն այն է, որ նա կա՛մ պետք է տեղի տա և համակերպվի դիրքերի թուլացման հետ, կա՛մ գնա էլ ավելի կոշտ բռնապետական վարքագծի: Իսկ այստեղ ամենևին երաշխավորված չէ հաջողությունը, որովհետև այդ տեսանկյունից Թուրքիան մշակութայնորեն բավականին բազմաշերտ էթնոսի վրա հիմնված պետականություն է, և այդ շերտերը պահանջում են իսկապես շատ զգույշ մոտեցումներ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
