«Արձագանքել է Հաց Բերողի սպանությանը առերևույթ օժանդակած Արփինե Հովհանիսյանը». Արտակ Գալստյան
![]() 394 Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 14:15 Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատգամավորը էլիտա չէ, այլ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ. «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ այսօր, ժամը մեկին լինելու է Նոր Նորքի դատարանի դիմաց, ժողովրդի հետ: Այս հայտարարությանն արձագանքել է Հաց Բերողի սպանությանը առերևույթ օժանդակած Արփինե Հովհանիսյանը հայտարարելով, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կոչը դա իշխանության կողմից ճնշում է դատարանի վրա և պետք է քրեական գործ հարուցել: Բացատրեմ մեր «արդար» Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհանիսյանին: Ինչ վերաբերվում է Հայկ Սարգսյանի կոչի բովանդակությանը՝ Հավանաբար Հաց բերողի սպանության առերևույթ օժանդակողը Հայկ Սարգսյանի այս կոչի մեջ տեսել է իրենց հավանական հանցագործության տապալման վտանգ և այդ պատճառով էլ որոշել է դիմել Գլխավոր Դատախազին: Այնպես որ, Արփինե Հովհանիսյան, Նոր Հայաստանում պատգամավորը էլիտա չէ, նա ժողովրդի կողմից ընտրված սովորական ծառայող է և պարտավոր է կատարել իր գործատուի՝ ՀՀ Ժողովրդի ցանկացած պահանջ: Կրկնվեմ, հակառակ դեպքում կնմանվեն սովորական ՀՀԿ-ականի, որը գոնե Հայկ Սարգսյանի դեպքում աբսուրդ է անգամ ենթադրել»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
