«Ապրիլյան պատերազմի պատճառների մասին քննությունը կարող է նշանակել, որ Սերժիկն այլևս անձեռնմխելի չէ». Արմեն Աղայան
![]() 405 Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 04:10 Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատավորների մասին լավ ասեց, բայց ի՞նչ իմաստ ուներ այդ ելույթից առաջ դատարաններ փակելու ակցիան, այդպես էլ մութ մնաց։ Կարող էր, օրինակ, դատավորներին մի մեծ դահլիճ հրավիրել ու այդպես ելույթ ունենալ, ավելի տպավորիչ կլիներ։ Իսկ այսպես ակնհայտորեն ավելի խոցելի դարձավ խոսքն ու դրանից բխելիք ապագա քայլերը, նաև ռևանշիստներին մոբիլիզացվելու առիթ տվեց։ Գուցե՞ հատուկ արեց, որ սկսեն բզբզալ ու ինքն էլ պատժիչ հարված տա։ Չգիտեմ։ Մի խոսքով՝ սպասում եմ դատավորների անօրինական հարստացման փաստերի ու ազգակցական կամ ընկերական կապերի մասին հրապարակումներին, ինչպես նաև եվրոդատարանի բացասական վճիռների հետ կապված վարույթների, ու այս ամենի արդյունքում նոր նշանակումների։ Քոչարյանը թերևս ազատության մեջ կմնա մինչև Վերաքննիչում հարցը քննելը։ Արցախի պահով էլ հիմնականում դրական էր, իհարկե, «անկախ ԼՂՀ» թատրոնով պայմանավորված խոսքի թերություններից էլ չխուսափեց։ Հայաստանի ղեկավարը չպետք է հավելյալ բացատրություններ տա, թե ինչու է ինքն իր երկրի անբաժան մասը հանդիսացող Արցախի վերաբերյալ որոշումներ կայացնում, թե իր որ կարգավիճակներն են իրեն այդ իրավունքը տալիս՝ գլխավոր հրամանատարի՞, թե՞ երաշխավոր երկրի ղեկավարի։ Իսկ 2016-ի ապրիլի պատճառների մասին քննությունը կարող է նշանակել, որ Սերժիկն այլևս անձեռնմխելի չէ։ Նա կարծես ուներ նման անձեռնմխելիություն իշխանությունն անարյուն ու հատկապես ՆԻկոլին հանձնելու դիմաց։ Սակայն կարծես չգնահատեց դա ու իր վերջին ստվերային ակտիվության պատճառով կարող է դաժան պատժվել ու դառնալ այդ գործով գլխավոր մեղադրյալը։ Ու այսպես, սև ու սպիտակ շոուներով, «հեղափոխություն» դեռ չարած, անընդհատ «հակահեղափոխությունների» առիթներ տալով, հետո դրանք հերոսաբար ճնշելով էլ ձգելու է մինչև 2023-ի ընտրություններ՝ առանց ազգային-քաղաքական կարևոր հիմնախնդիրների շուրջ բովանդակային քննարկումների և լուծումների»։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
