«Ես ուզում եմ, որ ընկալենք իրավիճակի լրջությունը, ապա պատրաստ լինենք անհրաժեշտ գործողությունների». Հրանտ Տէր-Աբրահամեան
![]() 308 Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 18:05 Վերլուծաբան և հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներս, սողացող դավադրությունը, որի ուրվագիծը երևում էր դեռ տարվա սկզբից, և ավելի ակնհայտ՝ անցած երկու ամսում, կարծես, մոտենում է իր հանգուցային կետին: Սա դավադրություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, որի միայն մի մասն է, մի ֆիգուրն է Ռ. Քոչարյանը, գործիքներից մեկն է, իսկ պատճառներն ավելի խորն են ու արմատները նաև երկրից դուրս են: Հարցն այսօր ոչ Նիկոլն է, ոչ էլ նույնիսկ դատական համակարգն ու դրա բարեփոխումները, որքան էլ դրանք կարևոր լինեն: Եթե ուշադիր լսել եք այսօր երկրի ղեկավարի խոսքը, երևի հասկացած կլինեք, որ թեման շատ ավելին էր քան պարզապես դատարանները: Այսօրվա լրահոսը միայն հաստատում է այդ իրողությունը: Խոսքը հեղաշրջման ծրագրի մասին է: Ես ուզում եմ, որ բոլորդ՝ սկսած այսօրվա իշխող թիմի անդամնեից մինչև այսպես ասած օբյեկտիվներդ ու չեզոքներդ, գոհերնդ ու դժգոհներդ, մի քիչ լրջանաք ու դուրս գաք անհոգության թմբիրից: Բնակաբար չեմ քարոզում ոչ մի խուճապ կամ ավելորդ նյարդայնություն: Դա ծայրահեղ հեռու է իմ բնավորությունից: Ես խոսում եմ հակառակի՝ լրջմիտ, կենտրոնացած, գիտակից վիճակի գալու մասին: Եղածը խաղալիք չի, ոչ էլ իշխող թիմի խնդիր, որն ունի էնքան թերություններ, որ դրա մասին մի քանի դիսերտացիա կարելի է պաշտպանել: Խոքը պրոցեսների մասին է, որոնք արդեն եղել են Երրորդ Հանրապետության պատմության մեջ, օրինակ, 1999-ին և ոչ միայն: Ես չեմ խոսում բառացի կրկնության մասին, այլ ընդհանուր տրամաբանության: Ես ուզում եմ, որ էս իրավիճակում, նախ՝ ընկալենք իրավիճակի լրջությունը, ապա պատրաստ լինենք ամեն պահի անհրաժեշտ գործողությունների: Եթե ծայրահեղ կարիք լինի՝ նաև անձնական պատասխանատվությամբ: Ես ուզում եմ նաև, որ հասկանանք պատճառները: Չի կարելի նույնացնել իշխանությունը միայն պաշտոնական դիրքի հետ՝ անտեսելով, որ իշխանությունը նաև ազդեցություն է՝ պայմանավորված այլևայլ ռեսուրսներով: Չի կարելի պատկերացնել, որ հնարավոր է իրացնել հեղափոկանա նպատակներ՝ առանց ներսի և դրսի էլիտաների աճող դիմադրության: Ընդ որում՝ դիմադրությունը միայն աճելու է ու ավելի կատաղի է դառնալու, որքան ավելի հաջողվի հեղափոխական քաղաքականությունը: Չի կարելի կարծել, որ պետական ապարատը, հին քաղաքական դաշտը, դրսից սնուցվող ՀԿ սեկտորը կարող են ապահով հենարան լինել ՀՀ ժողովորդի իշխանությանը: Չի կարելի պատկերացնել հեղափոխության հաջողությունն առանց ժողովրդական ինքնակազմակերպման և կազմակերպման, առանց համախմբան, առանց լուրջ հենարանների ստեղծման: Պետք է պատրաստ լինել պայքարի նոր փուլերի, որոնք անխուսափելի են: Պաշտպանել այն, ինչ համարում եք ձերը: Ռեալ պատկերացնել, թե ինչ այլընտարնք կարող է մեզ սպասել»:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
