«Մեծ վտանգ կա երկրի համար, երբ վարչապետի մակարդակով խոսվում է դավադիրների մասին». Ռուբեն Հակոբյան
![]() 408 Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 01:25 «Իշխանափոխությունից հետո ըննդիմություն բառը փոխվեց հակահեղափոխական բառով: Այժմ ընդդիմություն չկա, կա սպիտակ իշխանություն և սև հակահեղափոխականություն»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ մեծ վտանգ կա երկրի համար, երբ վարչապետի մակարդակով խոսվում է դավադիրների մասին. «Եթե վարչապետը տիրապետում է ինֆորմացիային և գիտի, որ պատերազմող պետության մեջ կան դավադիրներ, նույնիսկ պետք է չհայտարարի այդ մասին, պետք է կարողանա վերջացնի բոլորին»,- ասել է նախկին պատգամավորը: Եթերի ժամանակ Հակոբյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը Արցախի վերաբերյալ, նշել է. «Նիկոլ Փաշինյանը՝ իր բնավորությանը համապատասխան, արդեն նշանակեց մեղավորների, եթե ինչ-որ բան լինի Արցախում. դա այդ «դավադիրներն» են: Դրա մեջ շատ մեծ վտանգ կա: Այսինքն՝ վարչապետը խոսում է Արցախում դավադրության մասին և այն մարդկանց մասին, ովքեր փրկել են Արցախը: Ինքը հասցեական չի ասում, հավաքական կերպարի մասին է ասում, իսկ այդ հավաքական կերպարը նրանք են, ովքեր ազատագրել են Արցախը»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
