Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը
![]() 823 Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 14:15 Երեկ՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ, մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա: ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է բերման ենթակվածի ինքնությունը, նա Ջիվան Աբրահամյանն է: Նա բռնության կոչերով է հանդես եկել՝ հայտարարելով. «Էսօր, որ Բակոենք եկել են ստեղ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխիք են տվել, կարո՞ղ ա վաղն էլ տանեք Ղարաբաղ, ասեն՝ չենք տալիս, առանձին Հանրապետություն ա, կարո՞ղ ա տենց բան անեք: Էդ ժամանակ հաստատ իմացեք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն Ղարաբաղի մեր հայրենակիցները, հանկարծ չփորձեք, սա ձեզ նախագուշացում ա, չոր կոպիտ պատասխան եք ստանալու... Ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, գնանք ու գլուխներ քարով ցխենք»: Ոստիկանությունն այսօր հանդես եկավ հայտարարությամբ տեղեկանելով, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։ Երեկվա հանրահավաքը հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի և ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի էր: Երեկ, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ ակցիայի հետ «Իմ քայլը» որևէ կապ չունի: Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներից շատերը հայտնի են Մանվել Գրիգորյանի դեմ ակցիայից: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
