Վենետիկի հանձնաժողովի` «կոշտ գնահատականի» մասին լուրերը կեղծ էին. պարզաբանում
![]() 348 Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 12:50 «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջը պարզաբանում է տարածել. «Վենտետիկի հանձնաժողովի՝ «կոշտ գնահատականի» մասին լուրերը կեղծ էին. նախօրեին «168 ժամը» գրել էր, որ Փաշինյանը «բավականին կոշտ գնահատականներ պարունակող» նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից: Նյութում նշված էր, թե Հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, PanARMENIAN.Net-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում այն լուրերին, թե Նիկոլ Փաշինյանը «կոշտ գնահատականներ պարունակող» նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից, նշել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, սակայն բոլորովին այլ բովանդակությամբ»,- նշել է Կարապետյանը: Նա հայտնել է, որ նամակում հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացմանը: «Վենետիկի հանձնաժողովը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները: Համաձայնելով, որ Հայաստանում կա վստահության լրջագույն պակաս դատական համակարգի նկատմամբ, նամակում Վենետիկի հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հանրային վստահությունն այդ համակարգի նկատմամբ վերականգնելու կարևորությունը»,- հայտնել էին վարչապետի աշխատակազմից»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
