«Ես չգիտեմ՝ Քոչարյանն ինչ է հերքում, բայց 1999-ին քննարկվել է Մեղրին հանձնելու տարբերակը». պաշտպանության նախկին նախարար
![]() 753 Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 23:20 Հանրայինի եթերում Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը (1999-2000) նշել է, որ Մեղրին հանձնելու տարբերակը եղել է դեռ անցած դարի սկզբից, Թուրքիայի կողմից. «Սա աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որը իրականացնում է նեոօսմանիզմի գաղափարը»,- ասել է նա: Նախկին նախարարը հաստատել է, որ Մեղրիի տարբերակը քննարկվել է նաև 1999 թվականին. «Երկար բանակցություններ են եղել Ալիևի հետ և Վազգեն Սարգսյանն ինձ հրավիրեց դուրս և ասաց, որ Մեղրին հանձնելու տարբերակ է քննարկվում: Եվ խնդրեց, որ դրա մասին դեռ չբարձրաձայնեմ»,- ասել է նա: Դիտարկմանը, թե, եթե բանախոսը նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, որ վերջինս է առաջարկել այդ տարբերակը, ապա նա հերքել է բազմիցս, որ Մեղրիի տարբերակը չի քննարկվել, Հարությունյանը ասել է. «Ես չգիտեմ՝ ինքը ինչ է հերքում, բայց ես ասում եմ, որ մենք 1999-ի հուլիսին քննարկել ենք Մեղրին հանձնելու տարբերակը: Դրանից հետո ինքը ինձ հրավիրել է իր աշխատասենյակ և այդտեղ ինձ ներկայացրել է, թե ինչքանով սա լավ տարբերակ է»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
