«Նյարդայնացնում է հայ ժողովրդին «էշի տեղ» դնելու, այս իշխանությունների մանկամիտ գործելաոճը». Ա. Աշոտյան
![]() 416 Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 01:25 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտին-Փաշինայն չկայացած հանդիպման մասին. Չեմ պատրաստվում չարախնդալ Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև այդպես էլ չկայացած հանդիպման առիթով: Վերջիվերջո, մեր ռազմավարական գործընկեր պետության հետ օրեցօր կուտակվող և երևացող խնդիրները անհանգստացնում են նաև ինձ: Սակայն նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք, «էշի տեղ» դնելու, այս իշխանությունների մանկամիտ գործելաոճը: Հիշեցնեմ իրենց, որ դեռևս մայիսի 17-ին, ռուս լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, թե մինչև հունիսի վերջ պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առաջին անգամ՝ Ղազախստանում մայիսի 29–ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, իսկ դրանից հետո մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ միջազգային տնտեսական համաժողով կանցկացվի, և հույս ունի, որ այնտեղ կրկին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդին։ Իսկ Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մայիսի 29-ին Նորսուլթանում նախատեսված են Փաշինյան-Պուտին երկկողմ բանակցություններ։ Հա ասել եմ, էլի կրկնում եմ. տղերք, խոսելուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
