«Ե՞րբ են «կարվել» այդ գործերը». ՀՔԱՎ-ը ստացել է դիմումի պատասխանը
![]() 447 Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 20:20 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «2019թ ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Դ․ Սանասարյանի նկատմամբ գործ կարելու մասին հարցին պատասխանել է, որ 2018-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո «գործ կարելու, սարքելու» դեպքեր չեն եղել։ Սրանով անուղղակի ձևով Ա․ Վանեցյանն արձանագրել է, որ նման դեպքեր մինչ այդ եղել են։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ․ մայիսի 3-ին դիմել է ԱԱԾ տնօրենին՝ պարզելու, թե կոնկրետ որ դեպքերով և երբ են «կարվել» այդ գործերը, ինչ նպատակ է հետապնդել դա, և եթե քրեական գործեր են հարուցվել, ապա ինչ ճակատագիր են ունեցել դրանք։ Նույն օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ «գործ կարած, սարքած» անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Երկու կառույցից էլ 2019թ․ մայիսի 15-ին թվագրված պատասխաններ ենք ստացել։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար Գ. Պողոսյանը նշել է, որ այդ հարցերը բարձրացվել են ԱԱԾ տնօրենի թյուրընկալման և սխալ մեկնաբանության արդյունքում և որ ԱԱԾ տնօրենի ասածը չի կարող հիմք տալ եզրակացնելու, որ 2018-ից առաջ նման դեպքեր եղել են։ Այնուամենայնիվ, ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարը հավաստիացրել է, որ գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ տեղեկություններ ունենալուն պես կնախաձեռնեն համապատասխան գործընթացներ։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից էլ պատասխանել են, որ հաղորդման մեջ հանցագործության հատկանիշներ չկան։ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գ․ Սարգսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման մեջ նշված փաստարկները որակել է որպես վերացական և յուրովի մեկնաբանության արդյունք, և քրեական գործ հարուցելու առիթ չի գտել»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
