«Արմեն Դանիելյանը Քոչարյանի նշանակած դատավորն է, նրա պատվերները կատարողը». փաստաբան
![]() 509 Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 23:05 Փաստաբան Ամալյա Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր լուրերով իմացա, որ քոչարյանի կալանքի գործով դատախազի և մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները կքննի դատավոր Արմեն Դանիելյանը։ Դա այն դատավորն է, ում դատավոր է նշանակել Քոչարյանը, դա այն դատավորն է, ով նախկին իշխանությունների մշտական պատվեր կատարողն է եղել և մարտի 1-ի գործերով անօրինական մեղադրական դատավճիռներ է կայացրել։ Դա այն դատավորն է, ում դեմ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները բոլոր գործերով վերաքննիչ բողոքների վերջում ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի հիմքով և վերաքննիչ դատարանի նախկին նախագահ Տ.Սահակյանը Արմեն Դանիելյանին գործը չէր մակագրում։ Հիմա ինչպես՞ դա հասկանանք, էլի միտումնավոր ու նախապես պլանավորված են անում ու էլի նույն պատմությունն է և դրա համար պետք է Վարչապետի պահանջը, որը նաև հեղափոխություն իրականացրած ժողովրդի պահանջն է, որ այդ դատավորները, սկսած Արմեն Դանիելյանից, պետք է աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնեն, որ վերջապես արդարադատություն իրականացվի մեր Նոր Հայաստանում։ Թե չէ սխալ է սպասել, մինչև ինչ որ վեթինգ արվի ու անցումային արդարադատություն լինի: Դա ժողովուրդն է որոշում, ինչպես որոշեց ու մերժեց նախկին ռեժիմին ու սերժին»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
