«Ադրբեջանցի պատգամավորը Փաշինյանին ու Տոնոյանին ոչնչացնելու կոչով է հանդես եկել». Գագիկ Համբարյան
![]() 380 Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 15:35 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի պատգամավորը Փաշինյանին ոչնչացնելու կոչով է հանդես եկել. Ադրբեջանի քաղաքական վերնախավում շիզոիդալ երևույթներն ավելի սուր բնույթ են ստանում... Ադրբեջանի Միլլի Մեջլիսի գարնանայնին նստաշրջանի վերջին նիստի ժամանակ պատգամավոր Այդըն Միրզազադեն կոչ է արել ազերի դիպուկահարներին ոչնչացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում... Այսպիսի բուռն կերպով է ազերի երեսփոխանն արձագանքել նախօրեին առաջնագծում ասկյար Ագիլ Օմարովի ոչնչացմանը... Ստացվում է, որ ազերի պաշտոնյան ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյայի սպանության կոչով է հանդես գալիս... Այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է Հայաստանին մեղադրել, որ պաշտոնական Երևանը քայլեր չի ձեռնարկում Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար... Այս հայտարարությանը Հայաստանն ու Արցախը ոչ միայն պետք դիվանագիտական մակարդակով արձագանքեն, այլև պետք է պատասխանեն ևս մի քանի ասկյարի լեշացման գործողությամբ, որ Բաքվում չմոռանան 1990-ականների սկիզբն ու այսուհետ չհանդգնեն Հայաստանի պաշտոնյաների սպանության կոչերով հանդես գալ... |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
