««Էլիտայի» կենսակերպի շքեղության փայլից հակառակորդի տեսողությունն ամենևին չի կուրանում». Արման Բաբաջանյան
![]() 401 Շաբաթ, 01 հունիսի, 2019 թ., 22:00 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ստեղծվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը: Անկախ նրանից, թե ինչ կպարզի այս հանձնաժողովի ուսումնասիրությունը, կարծում եմ խնդրո առարկան չափազանց նուրբ է և վստահ եմ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լավագույնս գիտակցում է իր ուսերին դրված բեռը և պատասխանատվությունը՝ առավելապես և հատկապես այսօր՝ Հայաստանի և Արցախի առջև կանգնած մարտահրավերների համատեքստում։ Հայաստանը պարտադրված է խաղաղություն ապահովել՝ մշտապես պատերազմի պատրաստվելով: Դա Հայաստանի ընտրությունը չէ, և անիրատեսական է մտածել, թե հնարավոր է իրերի, այսպես ասած, այդ դասավորությունը փոխելու ուղղությամբ գործադրել արդյունավետ ջանք՝ հասնելու համար այլ «կառուցվածք» պահանջող կամ ենթադրող խաղաղության: Ցավոք չկա դրա ռացիոնալ հնարավորությունը, և ջանքը պետք է օգտագործել ռացիոնալ, Հայաստանը մշտապես պատրաստելով պատերազմի, պատրաստ պահելով պատերազմելու, որովհետև խաղաղությունն ապահովել կամ հնարավոր չէ, կամ հնարավոր է միայն այդ ճանապարհով, այդ տարբերակով, երբ Ադրբեջանը մշտապես կգիտակցի և կլինի վստահ, որ չի կարող պատերազմով լուծել որևէ հարց: Միայն այդ դեպքում Ադրբեջանը կմնա պատերազմելու իրական քայլերից զերծ, կմնա միայն առավելագույնը ագրեսիվ հռետորաբանության մեջ: Այստեղ խնդիրը բավականին բազմաշերտ է, բայց բոլոր դեպքերում առանցքում Հայաստանի դիմադրունակությունն է: Իսկ դա իհարկե չի նշանակում միայն ռազմա-տեխնիկական կարողությունների ընդլայնում: Դա նշանակում է նաև արտաքին դիվանագիտական դիվերսիֆիկացված կապեր, խորացող հարաբերություն ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Եվրամիության հետ, ինտենսիվ հարաբերություն Չինաստանի և Իրանի հետ: Ռուսաստանը չպետք է լինի Հայաստանի միակ ելքը, որպեսզի Ռուսաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ խոսելիս, չմոռանա Հայաստանի շահի և անվտանգության մասին, Ռուսաստանը մշտապես պետք է աչքի առաջ ունենա, որ Հայաստանում ունի կորցնելու բան: Իսկ դա հնարավոր է, եթե պաշտպանունակության, պատերազմունակության խնդիրը Հայաստանի համար լինի կենսակերպ: Դա պետք է ենթադրի հասարակության ստեղծագործական ներուժի դրսևորման համար գրավիչ և ազատ միջավայրի ապահովում, ինչի համար անհրաժեշտ է Հայաստանում թե՛ կառավարման, թե՛ տնտեսության կառուցվածքային արդիականացում: Այս ամենում հիմնարար նշանակություն պետք է ունենա կառավարող «էլիտայի» կենսակերպը: Չի կարող ազգը ապրել պատերազմի մարտահրավերներով թելադրված կենսակերպով, իսկ «էլիտան»՝ պատերազմի մասին խոսել, սակայն ապրել այնպես, ինչպես իրենց թույլ չեն տալիս անգամ պատերազմներից մղոններով հեռու երկրների «էլիտաները»: Այս տեսանկյունից, ինդիկատոր կենսակերպը հենց «էլիտայի» կենսակերպն է, շքեղության աստիճանը: Ինչպես ցույց տվեց Ապրիլյան քառօրյան, «էլիտայի» կենսակերպի շքեղության փայլից հակառակորդի տեսողությունն ամենևին չի կուրանում: Ապացույցը ապրիլյան պատերազմն էր, մեր անպատրաստ վիճակի պատճառով անդառնալի կորուստները»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
