Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սուտը շարունակում է մնալ ռեժիմի քաղաքական քարոզչամեքենայի հիմնական «փաստարկը»». Հրանուշ Խառատյան

«Սուտը շարունակում է մնալ ռեժիմի քաղաքական քարոզչամեքենայի հիմնական «փաստարկը»». Հրանուշ Խառատյան
141
Կիրակի, 02 հունիսի, 2019 թ., 16:20

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ներկայիս իշխանությունը փորձում է ՍԴ դատավորի պաշտոնում ընտրել Վահե Գրիգորյանին, դա վկայում է այն մասին, որ այդ իշխանությունը չի վախենում անկախ դատարանից: Ինձ հասկանալի է, որ Վահե Գրիգորյանի առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնի համար, ոմանց շատ է նյարդայնացնում: Հասկանալի է, որ թե՛ առաջադրման փաստը, թե՛ առաջադրված անձի կենսագրությունն ակտիվ շահարկումների թեմա է: Վահե Գրիգորյանը համարվում է այդ պաշտոնում իշխանության թեկնածու: Համարվում է, որ Վահե Գրիգորյանն իշխանության թեկնածու է, որովհետև քաղաքական համակրանք ունի գործող իշխանության նկատմամբ: Կոնկրետ ինձ ուրախացնում է, որ տվյալ դեպքում այդ պաշտոնի համար իշխանության թեկնածուն Վահե Գրգորյանն է, և դրա համար ունեմ իմ փաստարկները.
ա/ Վահե Գրիգորյանը բազմիցս պաշտպանել է նախորդ քաղաքական իշխանության ռեժիմից տուժած մարդկանց շահերը, առնվազն՝ բիզնես նպատակներով մարդկանց սեփականազրկելու Ռոբերտ Քոչարյանի սկսած գործընթացի շրջանից, երբ Երևանի կենտրոնում «պետական կարիքների համար» խլվում և բիզնես նպատակներով օգտագործվում էին տարածքի տների/բնակարանների սեփականատերերի ունեցվածքը և մարդկանց ոստիկանների միջոցով ուղղակի դուրս էին նետում իրենց տներից: Այդ շրջանում երիտասարդ փաստաբանին կեղծ մեղադրանքով նույնիսկ կալանավորել էին: Հայաստանի բոլոր դատական ատյաններով անցնելուց հետո այդ գործը հասավ ՄԻԵԴ և, իհարկե, ապացուցվեց մարդու անմեղությունը,
բ/ Հայաստանում կայացած քաղաքական ռեժիմի փլուզումը հնարավոր դարձավ նաև Վահե Գրիգորյանի՝ Հայաստանի դատական համակարգից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ՄԻԵԴ-ում իրականացնելուց հետո: Հասկանալի է, որ գործող քաղաքական ռեժիմը Վահե Գրիգորյանին թշնամի էր ընկալում, քանի որ Վահե Գրիգորյանի ողջ իրավաբանական գործունեությունն ապացուցում էր, որ Հայաստանի դատական համակարգը գործող քաղաքական ռեժիմի կցորդն է: Պարզ է, որ առնվազն հիացած չէին նաև քաղաքական ռեժիմի կցորդ դատավորները, որոնց կայացրած որոշումները թղթե ամրոցի նման փլվում էին առաջին իսկ անկողմնակալ քննությունից,
գ/ Ինձ, այո՛, ուրախացնում է, որ տվյալ դեպքում ՍԴ դատավորի պաշտոնի համար իշխանության թեկնածուն Վահե Գրգորյանն է, և իշխանությունը չի թաքցնում այդ հանգամանքը: Իրեն հասանելի իրավական ճանապարհով և միջոցներով իշխանությունը փորձում է հասնել դրան՝ Ազգային ժողովի քվեարկությանը հասցնել նրա առաջադրումը: Մենք սովոր էինք, որ նախկինում ԱԺ-ում միշտ հեշտությամբ առաջադրվում և միանգամից քվերակվում էին ՀՀԿ-ին ցանկալի թեկնածուները, առանց այլընտրանքի, առանց խոչընդոտների, առանց քննարկումների: Դա հենց այն իրականությունն էր, որով ՍԴ-ն դարձավ քաղաքական ռեժիմի կցորդ-շարունակությունը: Հիմա պայքար կա այդ պաշտոնի համար, և այդ պայքարը փաստացի քաղաքական է: Քաղաքական է պայքարը, ոչ թե պաշտոնը: ՍԴ-ի կազմը կարող է կանխորոշել դատական համակարգի՝ որպես իշխանության երրորդ սեկտորի դերակատարությունը: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում այն միշտ եղել է քաղաքականացված, և ներկայիս քաղաքական պայքարը լուծելու է հարցը՝ կդառնա՞ այն անկախ, թե՞ մնալու է կողմնակալ: Սահմանված կարգն այնպիսին է, որ ԱԺ-ի քվեարկությանը կարող է առաջադրվել միայն մեկ թեկնածու: Այլընտանքն այն է, որ առաջադրված թեկնածուներին ԱԺ-ն կարող է դեմ կամ կողմ քվեարկել: Վահե Գրիգորյանը նախորդ ռեժիմի ներկայացուցիչների կողմից ներկայացվում է որպես քաղաքականացված, որովհետև նրա պաշտպանած և շահած գործերը հաճախ հենց ռեժիմի զոհերի գործերն են: Դա ոչ թե Վահե Գրիգորյանի քաղաքականացվածության վկայությունն է, այլ քաղաքական ռեժիմի անիրավության և այդ ռեժիմից դատարանի կախյալության: Եվ եթե ներկայիս իշխանությունը փորձում է ընտրել Վահե Գրիգորյանին, դա վկայում է այն մասին, որ այդ իշխանությունը չի վախենում անկախ դատարանից: Որևէ փաստ չունենալով Վահե Գրիգորյանի քաղաքական կախյալության մասին՝ ջանք է գործադրվում կեղտոտել Վահե Գրիգորյանի կենսագրությունը: Այսօր կրկին շրջանառության մեջ է դրվել անցյալ տարի հորինված մի կեղտոտ սուտ այն մասին, որ Վահե Գրիգորյանն իբրև թե ՄԻԵԴ-ում միտումնավոր տանուլ է տվել Ադրբեջանում գերի ընկած Կարեն Պետրոսյանի գործը և դրանով հիմնավորել, թե Վահե Գրիգորյանն իբրև թե ադրբեջանին վաճառված անձ է: Վահեն դեռևս 2018-ի օգոստոսի 16-ին է հանրությանը պարզաբանումներ ներկայացրել այդ ստի մասին, գործն էլ տանուլ չի տրվել: Ստորև ես հաճույքով և ցավով տեղադրում եմ այդ պարզաբանումը: Ցավով, քանի որ նորին գերազանցություն սուտը շարունակում է մնալ ռեժիմի քաղաքական քարոզչամեքենայի հիմնական «փաստարկը»»: