«Ակոս»-ի խմբագիրը` Ստամբուլում հայ կնոջ դանակահարության դեպքի մասին
![]() 366 Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 20:05 Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։ Ermenihaber-ի հետ զրուցել է պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ մեկնաբանելով Ստամբուլում տեղի ունեցած դանակահարության դեպքը: - Սամաթիա թաղամասում հայ կնոջ վրա հարձակման վերաբերյալ որևէ մանրամասների տիրապետո՞ւմ եք: - Առայժմ ոչ, քանի որ մենք միայն իմացել ենք, թե դեպքը ինչպես է տեղի ունեցել, մանրամասները դեռևս հայտնի չեն, որքան գիտեմ: Հարձակվողները դիմակավորված են եղել: Գիտենք, որ երկու հոգի են եղել և արդեն գիտենք, որ նախապես ատելության պատգամներով, սպառնալիքի բնույթով գրություններ էին փակցրել այդ մարդկանց բնակարանի վրա: - Արդյո՞ք դա կենցաղային հողի վրա էր արված, թե՞ կան այլ պատճառներ: - Ամեն պարագայում, երբ հայի վրա նման հարձակում է լինում, մեր մտքում առաջինը գալիս են ատելության դրդումով կատարված հանցագործությունները: Այս դեպքում էլ ենք այդպես կարծում, որ հայատյաց դրդումով կատարված հանցագործություն է: Բայց ավելի խորը չենք իմանում: - Իսկ հնարավո՞ր է, որ թուրք ազգայնականները թիրախավորել են հենց հատուկ Հայաստանի քաղաքացիներին, թե՞ ընդհանուր հայերի դեմ են խմորումներ տեղի ունենում: - Առհասարակ հայերի դեմ է Թուրքիայում տիրող ատելությունը, ազգայնական շրջանակներում տիրող ատելությունը: Իրենց համար շատ մեծ նշանակություն չունի հայաստանցի հայ է, թե տեղացի հայ: - Ինչ-որ վտանգ տեսնո՞ւմ եք, որ նման դեպքերը կարող են հաճախակի բնույթ կրել: - Ոչ, չունենք այդպիսի ակնկալիքներ, որ հետագայում անպայման պետք է նման դեպքեր լինեն, բայց հաստատ համոզում կա, որ ամեն վայրկյան, ամեն պահ կարող է նման բան տեղի ունենալ: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
3503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
125Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
162Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
128Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
259Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
236Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
289Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
228Երեկ, 19:30
