«Իսկ մեզ ո՞վ հարցրեց, երբ 2013-ին, մեկ անձի կամային որոշմամբ, հայտնվեցինք ԵՏՄ-ական փակուղում». Ռուբեն Շուխյան
![]() 406 Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 05:15 Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Սա էլ այսպես. Վլադիմիր Զելենսկին խոստացել Է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ հանրաքվե անցկացնել՝ «երբ ուկրաինացիները պատրաստ կլինեն»: Իսկ մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս, այդ ո՞վ հարցրեց, երբ 2013-ին մի գիշերվա մեջ, մեկ անձի կամային որոշմամբ հայտնվեցինք այս ԵՏՄ-ական փակուղում: Բայց ահա Ուկրաինայի նորընտիր նախագահն ասում է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի կդրվի, երբ ուկրաինացիները դրան պատրաստ լինեն: «Մենք պետք Է յուրաքանչյուր ուկրաինացու բացատրենք, թե ինչ Է ՆԱՏՕ-ն, որ դա այնքան Էլ «վախենալու» չի, և երբ բոլոր ուկրաինացիները պատրաստ լինեն՝ մենք պարտադիր այդ հարցը կառաջադրենք հանրաքվեի, և Ուկրաինան անպայմանորեն կլինի ՆԱՏՕ-ում»,- ասել Է նա «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պաշտոնական այցով գտնվելով Բրյուսելում: Զելենսկին ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը Ուկրաինայի ռազմավարական ուղեգիծն Է, որն ամրագրված Է երկրի Սահմանադրությամբ: «Դա մեր ընտրությունն Է և մեր հստակ ուղեգիծը: Ես միշտ ասել եմ, որ մեր կուրսը Եվրոպային անդամագրվելն Է, դա ամրագրված Է Ուկրաինայի Սահմանադրությամբ: Իսկ կուրսը դեպի ՆԱՏՕ՝ ամենից առաջ Ուկրաինայի անվտանգությունն Է և մեր բանակի բարձր մակարդակը»,- հավելել Է նա»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
