Freedome House-ը և մամուլի ազատությունը Հայաստանում. ԻՔՄ
![]() 318 Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 16:40 «Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Աննա Փամբուխչյանի հոդվածը՝ «Freedome House-ը և մամուլի ազատությունը Հայաստանում» թեմայով. «Հունիսի 5-ին Freedome House ամերիկյան հետազոտական հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ իր վերջին «Վայրընթաց պարույր» (Downward Spiral) վերնագրով զեկույցը, որում քննարկվում է նաև Հայաստանում մամուլի ազատությունը։ Հետազոտությունը վերլուծում է մամուլի ազատությունը 2018-ին։ «Խավարի մեջ ուղղորդող լույսեր» Զեկույցն արձանագրում է ողջ աշխարհում մամուլի ազատության սահմանափակման միտումներ, սակայն այդ բացասական միտումներին զուգահեռ՝ Freedome House-ն արձանագրել է դրական փոփոխություններ աշխարհի հինգ երկրում։ Այս երկրները ներկայացված են «խավարի մեջ ուղղորդող լույսեր» ենթավերնագրի տակ։ Դրանք են՝ Եթովպիան, Մալայզիան, Էկվադորը, Գամբիան և Հայաստանը։ Այդուհանդերձ, ինչպես նշում է զեկույցը, Հայաստանը ցուցանիշի բարելավում չի արձանագրել 2017-ի համեմատ։ Այս երկրների դրական տեղաշարժը, ըստ զեկույցի, մեկ անգամ ևս ի ցույց է դնում այն, որ մամուլի ազատությունը մեծապես կախված է այլ քաղաքական ազատություններից, այսինքն՝ երբ կոնկրետ երկրում իշխում են ավտոկրատ ուժեր, մամուլի ազատությունը ևս սահմանափակվում է, մինչդեռ բարեփոխման օրակարգով իշխանության եկած ուժերն ավելի են հակված ընդունել ազատ մամուլի քննադատությունը։ «Մեդիան և ժողովրդավարությունը» «Մեդիան և ժողովրդավարությունը» վերնագիրը կրող հատվածում զեկույցը մանրամասն անդրադառնում է Հայաստանում հեղափոխության ընթացքում մամուլի դերակատարությանը։ Ըստ Freedome House-ի, թեև հեղափոխության ընթացքում խոշոր հեռուստաընկերությունները սկզբնական շրջանում լռություն էին պահպանում երկրում տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ, սակայն անկախ լրատվամիջոցների մի փոքրիկ զանգված (ներառյալ «Ազատություն» ռադիոկայանը և «Սիվիլնեթը») կարողացավ ապահովել խորքային լրատվություն՝ ներառյալ ուղիղ հեռարձակումներն ու սոցիալական մեդիայի հմուտ կիրառումը։ Սոցիալական մեդիայի վերաբերյալ զեկույցի հատվածում ևս դրական է գնահատվում Հայաստանում Ֆեյսբուքի և ուղիղ հեռարձակման այլ նմանատիպ հնարավորությունների կիրառումը հակակառավարական ցույցերի նպատակների և չափերի վերաբերյալ կառավարության հայտարարություններին հակակշռելու և ուժային կառույցների կողմից բռնության կիրառման դեպքերն արձանագրելու համար։ Հայաստանը և այլ երկրները Հետազոտության մեջ ներկայացված բոլոր երկրները և չճանաչված տարածքները գնահատվում են զրոյից չորս բալային համակարգով, որտեղ 0 միավորով գնահատված երկրները մամուլի ամենացածր ազատությունն ունեն, իսկ 4 միավոր ստացածներն ամենաազատ մամուլով երկրներն են։ Հայաստանի մամուլի ազատության ցուցանիշը 2 միավոր է: Վրաստանի ցուցանիշը ևս 2 միավոր է, մինչդեռ Ադրբեջանի ցուցանիշը 0 է, իսկ Իրանինը և Թուրքիայինը՝ 1։ ԵԱՏՄ անդամ երկրներն ունեն հետևյալ ցուցանիշները՝ Ռուսաստանի Դաշնություն՝ 0, Բելառուս՝ 0, Ղազախստան՝ 0 և Ղրղզստան՝ 2: Արևելյան գործընկերության (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) մյուս երկու երկրները՝ Ուկրաինան և Մոլդովան, նույնպես, ըստ Freedome House-ի, ունեն 2 միավոր ցուցանիշը»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
