«Մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք». Փաշինյանը հանդիպեց Պետերբուրգի հայ համայնքի հետ
![]() 367 Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 22:10 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ իրենց հյուրընկալվելու հրավերը չմերժելու համար։ «Նման հանդիպումները շատ կարևոր են։ Մենք հույս ունենք, որ ՀՀ-ն, նոր Հայաստանը շատ մեծ ձգողականություն ունի և պետք է ավելի մեծ ձգողականություն ունենա ողջ հայության համար։ Պետք է յուրաքանչյուր հայ հպարտ լինի Հայաստանի համար՝ աշխարհի որ ծայրում էլ լինի, և Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները այդ նպատակի համար են։ Պետք է այդ հպարտությունը ոգևորի, որ իրենց քայլն անեն ու իրենց ներդրումն ունենան հայրենիքի զարգացման համար»,- ասաց Փաշինյանը։ «ՀՀ-ում անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ, և այս ընթացքում մեր վստահությունը գնալով ավելի է մեծանում, որ մենք պետք է կարողանանք ու կարողանալու ենք լուծել մեր առջև դրված կարևորագույն խնդիրները։ Կարևորագույն խնդիրն է Հայաստանը դարձնել մրցունակ, ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե տարածաշրջանային, թե միջազգային առումով։ Եվ մենք իրար հետ քայլում ենք այդ ճանապարհով։ Մենք այս տարի եռամսյակի առումով ունենք մեծ հաջողությունները։ Ապրիլին մեր տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կազմել է 9.2%։ ՀՀ-ում տնտեսական գործունեության ազատ դաշտ պետք է ձևավորվի, այդ գաղափարը ներդրել ենք ու կյանքի ենք կոչում։ Հեղափոխությունից հետո փոխվեց այն, որ մեզ հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, պրիմիտիվ տնտեսական սխեմաները, մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք։ Այդ լուրջ ու կարևորագույն խնդիրներից մեկը Հայաստանն ինովացիոն երկիր դարձնելն է, դարձնել երկիր, որը լուծում է խնդիրներ, որոնք համընդհանուր գնահատմամբ անհնարին են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Ելույթի վերջում Փաշինյանը հույս հայտնեց, որ հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց տաղանդը կծառայեցնեն հայրենիքի հզորացման գործին։ «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ այն հեղինակությամբ, որ ունեք Ռուսաստանի Դաշնությունում։ Համոզված եմ, որ ձեր տաղանդը կծառայի ձեր հայրենիքի հետագա հզորացմանը, և հավատացնում եմ, որ այդ ճանապարհին չի կարող լինել խոչընդոտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ձեր երկիրն է, ձեր պետությունն է»,- ասաց նա։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
