Էրդողանի խորհրդականը սպառնացել է կտրել նրանց գլուխներն, ովքեր ցանկանում են Ստամբուլը Կ. Պոլիս դարձնել
![]() 328 Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 18:35 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) Twitter-ի այն գրառմանը, որով կոչ էր արվում Ստամբուլը նորից վերածել Կ. Պոլսի, գրում է Ermenihaber.am-ը: ANCA-ն իր էջում հրապարակել էր Այա Սոֆա տաճարի (Սուրբ Սոֆիայի) լուսանկարը, որում երևում էին Հայաստանի և Հունաստանի պետական դրոշները։ Իսկ լուսանկարին կից արված էր գրառում, որտեղ ասված էր. «Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։ Ի պատասխան այդ գրառմանը Թոփչուն Twitter-ի իր էջում գրել է. «Հնարավոր չէ, որ դուք դա իրականացնեք։ Ասենք, թե դա արեցիք, բայց նույնիսկ այդ ժամանակ էլ բացառվում է, որ դուք դա կարող եք տեսնել, որովհետև ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»։ ANCA-ի հրապարակումը բավական մեծ արձագանք է գտել համացանցի թուրքական տիրույթում։ Թեմային արձագանքել էր նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Մարգար Եսայանը, ասելով, որ. «Ստամբուլը հավերժ է լինելու»: Առավել մանրամասն՝ սզբնաղբյուրում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
