«Տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար ևս պետք է դրամարկղային կտրոններ տրվեն». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքային տրանսպորտի տեխնիկական վիճակի, վարորդների մեծամասնության արտաքին տեսքի, հագուկապի, ղեկին ծխելու և ուղևորների սպասարկման ցածր որակի մասին խոսակցությունները տեղին են ու հիմնավոր: Սա, իհարկե, առաջին հերթին, ոլորտի կառավարման համար պատասխանատու անձանց և նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների «աշխատանքի» արդյունքն է: Հետևողական ու համակարգված մոտեցումների կիրառման դեպքում չի կարող վարորդը գործատուին պարտադրել, օրինակ, որ մեքենայի սրահում հսկիչ տեսախցիկ չտեղադրվի, կամ էլ բոլորի աչքի առջև խախտի ծխելուն վերաբերվող արգելքը: Անդադար խոսվում է ուղեվարձն ավելացնելու անհրաժեշտության մասին՝ իբր այդ դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն: Նախ սկսենք նրանից, որ տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար ևս պետք է դրամարկղային կտրոններ տրվեն վճարի դիմաց, ինչպես դա արդարացիորեն պահանջում է վարչապետ Փաշինյանը՝ ապրանքներ ու ծառայություններ վաճառող բոլոր մնացյալ մատակարարներից: Իսկ տարատեսակ խախտումների համար էլ, հավանաբար, հնարավոր է կիրառել տուգանքների գործուն համակարգ, որն, օրինակ, կնախատեսի, որ տուգանքի գումարի կեսը կստանա պետական բյուջեն, իսկ մյուս կեսն էլ կտրվի ահազանգած քաղաքացուն: Շատ երկրների փորձը ցույց է տվել, որ հենց անձնական ֆինանսական շահագրգռվածությունն է մղում մարդկանց՝ պայքարելու այդ կարգի խախտումների դեմ»:

«Եթե Մասիսին ու Սիսը լինեին ՀՀ տարածքում, այն նույնկերպ ապամոնտաժելո՞ւ էիք Թուրքիայի պահանջով». Արեգ Սավգուլյան
4109:54
«Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում». Տիգրան Աբրահամյան
3909:42
Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչոցնել. «Հրապարակ»
5709:30
ՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»
6209:24
Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ. «Հրապարակ»
4609:18
Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ
5208:24
«Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով առողջության համար վտանգը»․ Լևոն Ազիզյան
9500:48
«Արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին»․ Ռոման Երիցյան
11900:30