Շաբաթ, 04 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Հաստատվել են 2026թ․ 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Հաստատվել են 2026թ․ 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
41
Երեկ, 23:42

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը.

հուլիսի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
հուլիսի 6-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/
հուլիսի 7-ին՝ «Մաթեմատիկա»
հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
հուլիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն»
հուլիսի 10-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։
Հանրապետությունում գործելու է 1 քննական կենտրոն՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում»։