Շաբաթ, 04 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին»․ Ռոման Երիցյան

«Արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին»․ Ռոման Երիցյան
51
Այսօր, 00:30

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է. «Հանրային մեծ հնչեղություն ստացած գործով արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին։ Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը։ Պարգևն ու Սերգեյը պատերազմի ակտիվ մասնակիցներ են, և պատերազմի օրերին բավականին երկար ժամանակ հայտարարված էին որպես անհայտ բացակայողներ։ Արցախցիներին առաջադրված մեղադրանքի հանիրավի լինելը ցույց կտանք դատավարության հետագա փուլերում»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան