«Հայաստանը կորցնում է Ֆրանսիային». Գագիկ Համբարյան
![]() 520 Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 05:30 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը կորցնում է Ֆրանսիային. իշխանությունների կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակին մեծ ուշադրություն դարձնելը և արտաքին քաղաքականությունը բարձիթողի վիճակում թողնելու հետևանքով Հայաստանը բավական մեծ խնդիրներ է կուտակել Ֆրանսիայի հետ հարաբերություններում, ինչի մասին հայաստանյան մամուլը գրեթե լռում է... Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգտվում է Ադրբեջանը, որը բավականին ակտիվորեն զբաղված է պաշտոնական Փարիզի հայամետ արտաքին քաղաքականության վեկտորը թուրք-ադրբեջանական կողմն ուղղելով, որը նրանց մոտ հաջողվում է... Ըստ ազերիական ԶԼՄ-ների, որոնք հղում են տալիս Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles Armenie-ին, Գրենոբլ քաղաքի տարածքային դատարանը չեղարկել է Արցախի և 4 ֆրանսիական բնակավայրերի միջև «բարեկամության մասին» խարտիաները՝ համարելով, որ դրանք հակասում են Ֆրանսիայի արտաքին քաղաքականության դրույթներին... Հավելեմ, որ մայիսի 29-ին էլ Վալ դը-Ուազիի դատարանը չեղարկել է Արնուվիլ և Արցախի Մարտունի քաղաքների միջև ստորագրված «բարեկամության մասին» համաձայնագիրը... Պաշտոնական Բաքուն ֆրանսիական դատարանների կողմից ընդունված այս որոշումները համարում է սեփական դիվանագիտության փայլուն հաղթանակը Երևանի նկատմամբ... Ֆրանսիական դատարանների կողմից ընդունված այս հակահայկական որոշումներին որևէ կերպ չի պատասխանել Զոհրապ Մնացականյանի կողմից ղեկավարվող գերատեսչությունը... Հայաստանի հեղափոխական իշխանությունները շատ քիչ են ուշադրություն դարձնում երկրի արտաքին քաղաքականությանը, որից և օգտվում են մեր հակառակորդները... Պաշտոնական Բաքվի համար հույժ կարևոր է «խլել» Ֆրանսիան Հայաստանից, քանի որ մինչև վերջերս Ֆրանսիան բացահայտ հայամետ քաղաքականություն է վարել և դրանով միշտ նյարդայնացրել է Բաքվին և Անկարային... |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
